Логотип

Փաշինյանը պնդում է, թե ՀԷՑ-ի շուկայական արժեքը նվազել է վարկերի պատճառով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 100 տոկոս պետականացումը մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար, քանի որ նախնական գնահատմամբ՝ շուկայական արժեքը նվազած է։ Այդ մասին նա ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, թե ինչպիսի քննարկումների և հաշվարկների արդյունքում է նման որոշում ընդունվել։

«Այդ որոշումն ընդունվել է ընկերության շուկայական արժեքի վերաբերյալ փորձագիտական քննարկման և նախնական եզրակացության արդյունքում։ Ցավոք, ընկերության և կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով, բայց բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն բյուջեի համար չի լինի, որովհետև այն այնքան է օգտագործվել նեղ անձնական նպատակներ գեներացնելու համար, այնքան է վարկային բեռով բեռնվել․ պարոն Պետրոսյանի նախնական տեղեկություններով՝ վարկը վերցրել է ընկերությունը, տվել ընկերներին, ծանոթներին, մոտիկներին առանց տոկոս, ու բնականաբար այդ ամեն ինչը շուկայական արժեքի նախնական ընկալումը նվազեցնում է»,- ասաց Փաշինյանը։

Sputnik Արմենիա