ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Ես Հայաստանում արդեն հրապարակավ հայտարարել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար։
ՀՀ վարչապետը Պուտինին շնորհակալություն է հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»։
Փաշինյանը Ղարաբաղի վերաբերյալ խոսել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն հարց։
Sputnik Արմենիա
