ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։ Նա այդ մասին հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես խնդրել եմ ՌԴ մեր գործընկերներին շտապ կարգով զբաղվել երկաթուղու՝ Երասխից դեպի Նախիջևան և Ախուրիկի հատվածի (մինչև Թուրքիա) ամբողջական վերականգնմամբ։ Կարծում եմ՝ շուտով նույն հարցը կբարձրացնեմ նաև Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը ևս հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Հույս ունեմ, որ ռուսաստանցի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքն իրականություն կդարձնեն»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է TRIPP-ին Ռուսաստանին հնարավոր մասնակցությանը, Փաշինյանը նշեց՝ դա Հայաստան-ԱՄՆ երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։
Sputnik Արմենիա
