Логотип

Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հրել է NEWS.am-ի լրագրողին, հարվածել հեռախոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց՝ հաստատության հիմնադրման 75 ամյակի առթիվ։ Նրա այցից մի քանի ժամ առաջ դպրոցի ողջ շրջակա տարածքը լցված էր Փաշինյանի անվտանգության աշխատակիցներով։

Փաշինյանը ժամանել է մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ, որոնց մի մասը շրջափակել էին նրա մեքենան, որից պետք է դուրս գար վարչապետը, մյուսներն էլ արգելափակել էին քաղաքացիների ելումուտը դպրոցի տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը փորձել է հարց տալ Փաշինյանին, սակայն նրա անվտանգության աշխատակիցներից մեկը հրել է լրագրողին՝ հարվածելով ուսին և հեռախոսին։ Անվտանգության աշխատակիցներն ասել են, որ դպրոցի շրջակայքը Փաշինյանի այցի առթիվ ժամանակավորապես դարձել է հատուկ պահպանվող տարածք։