ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Նիստին մասնակցել են հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ»,–հայտնել է խոսնակը։
Նշենք, որ ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո սա Անվտանգության խորհրդի արդեն 3–րդ նիստն է։
Sputnik Արմենիա
