Логотип

Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին»,– ասված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Sputnik Արմենիա