ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արա Ֆիդանյանին ազատել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 20-ից ազատել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք` Արա Ֆիդանյանը ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
Sputnik Արմենիա
