Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցել են ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում՝ Դուշանբեում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա