Логотип

Փաշինյանն ու Մերցը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր և հանդիպման արդյունքներով հանդես եկանք հայտարարություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

News.am