Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով, որոնք փոխակերպման փուլում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։
Sputnik Արմենիա