Հայաստանը որոշել է երկարաձգել Մեծամորում գտնվող ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում։
«Այս նախագիծը պարզապես տեխնիկական ձեռնարկ չէ, այլ «Ռոսատոմ»-ի և միջազգային գործընկերների հետ ՀՀ արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ միասին կընտրի ՀԱԷԿ-ի էներգաբլոկը փոխարինելու օպտիմալ տարբերակը։ Նրա խոսքով՝ նոր էներգետիկ օբյեկտները կարող են դառնալ տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։
Ներկայումս ՀԱԷԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը, և ՀՀ կառավարությունը այն համարում է էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչ։ Փաշինյանը վստահեցրել է, որ ատոմակայանի շահագործումն իրականացվում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ այս ֆորումը կայանում է հմուտ էներգետիկ մասնագետ և ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սահակովի 80-ամյակի տարում, ինչը, նրա խոսքերով, խորհրդանշական համընկում է։
Alpha News