Логотип

Փաշինյան․ Հայաստանի ԱՀԾ-ն կապ չունի ԿՀՎ-ի և ՄԻ-6-ի հետ

Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները կապ չունեն Հայաստանում արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հետ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ «Հանուն հանրապետության» արևմտամետ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվել է ԿՀՎ-ի և ՄԻ-6-ի աջակցությամբ:

«Որտեղի՞ց եք կարդում դա… Կներեք, դա անհեթեթություն է։ ՀՀ-ում մինչ արտաքին հետախուզության ծառայության ստեղծումն ընդունվել է համապատասխան օրենք, ապա՝ կառավարության որոշում։ Դրանից հետո գաղտնի գործընթացներ են եղել։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան դրա հետ կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը», – ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, ինչպես ցանկացած այլ արտաքին հետախուզության ծառայություն, համագործակցում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ գործընկեր երկրների հետ:

Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացվել էր 2022 թվականի դեկտեմբերին։ Կառույցը ղեկավարում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Sputnik Արմենիա