Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից: Էն որ ես ասում եմ՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու մեջ։ Մենք պետք է այս տեղեկությունն իմանանք՝ կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։
Հայաստանում չի կարող շամպայն լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում»,– ասաց Փաշինյանը։
News.am