Միգուցե բազմաթիվ ուժեր կան, որոնք շահագրգռված չեն այս հաղորդակցության ուղիների բացմամբ բայց իրականում բոլոր խաղացողները կշահեն այս նախագծից։ Այս մասին նախօրեին Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում է «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղի» ծրագրին։
«Տեսեք, խաղաղության հռչակագրի համաձայն, որը ընդունվեց Վաշինգտոնում Ադրբեջանի հետ մեր հաղորդակցության ուղիների բացման արդյունքում, և հույս ունենք, որ այդ շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացումը։ Ի՞նչ կունենանք ի վերջո։ Կունենանք բաց հաղորդակցության ուղիներ Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Սև ծովի միջև, կունենանք նոր կապակցվածություն Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, կունենանք նոր հնարավորություններ։ Հայաստանը կունենա երկաթուղային կապ Իրանի հետ, երկաթուղային կապ Ռուսաստանի հետ, և Կենտրոնական Ասիայի հետ։
Վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք հանում են բոլոր սահմանափակումները իրենց տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Սա շատ կարևոր հայտարարություն է, և ես դա բարձր եմ գնահատում, քանի որ դա իրոք պատմական նշանակության որոշում է կայացված Ադրբեջանի կողմից, և մենք դա գնահատում ենք։
Մենք էլ պատրաստ ենք բացել մեր հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար և ես վերջերս հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք երթուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան ընթացող բեռնատարների և Ադրբեջանից Թուրքիա ընթացող բեռնատարների համար։
Ես հասկացա, որ միգուցե կարող են լինել ուժեր, որոնք շարագրգռված չեն լինի մեր տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմամբ, բայց իրականում այս նախագիծը շահեկան է բոլոր խաղացողների համար»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
News.am
