Логотип

Փաշինյան․ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով

Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով: Այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին այդ ուժերը խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և պարտադրելու, այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին,

«Սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել: Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով, վերաբացել հաստատված խաղաղությունը նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք»,- նշեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այս խաչմերուկը պատմական խաչմերուկ է։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն. մենք հաստատել ենք այդ խաղաղությունը, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը»,- ասաց Փաշինյանը: :

Նրա խոսքով՝ հիմա իր նշած ուժերը փորձում են բացել այդ դուռը, և դա միանշանակ ճակատագրական սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։

Նովոստի-Արմենիա