Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է:
Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»,- նշել է փաստաբանը։
Նշենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
News.am
