Логотип

Փաստաբան․ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են հիվանդանոց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Պարոն Ղուկասյանն այս պահին հիվանդանոցում է։ Դատարանի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված։ Հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասաց Հայրապետյանը։

Նա հավելեց, որ Վարդան Ղուկասյանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում է։