Логотип

Փաստաբան․ Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածին ԲԿ, գիտակցության ամեն կորուստ կարող է մահվան հանգեցնել

Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածին ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանից։

Փաստաբանի խոսքով՝ Դավիթի մոտ առկա է  գիտակցության կորուստ, կոլապս և գիտակցության ամեն կորուստը կարող է ճակատագրական լինել, կարող է մահվան հանգեցնել։ Բացի այդ, Դավիթն ունի նաև չբացահայտված ալերգիաներ դեղորայքի, անգամ հասարակ վալերիանան կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս պահին հայտնի չէ, թե արդյոք իր բժշկական թղթերն իր մոտ են, թե ոչ։