Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում է հաստատվել: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փաստաբանները Դավիթ Մինասյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն արդեն ստացել են և ուղարկել վերաքննիչ քրեական դատարան:
«Բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում … Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,- գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Գերատեսչությունից հայտնել են, որ 30-օրյա ժամկետում կպատասխանեն դիմումին։ Դասընկերներից մեկը նշեց` դիմումը հանձնելով հույս ունեն, որ դատախազը հաշվի կառնի մարդասիրական գործոնը՝ ելնելով առողջական վիճակից։
Դավիթ Մինասյանի դասընկերը շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում այլ ակցիա նույնպես կիրականացնեն։
Sputnik Արմենիա
