Логотип

Փաստաբան․ «Իմնեմնիմի» հեղինակների դեմ հարուցված քրգործով Եվրոպական կոնվենցիայի հոդվածների կեսով խախտումներ ունենք

AntiFake.am-ի գրասենյակում մեկնարկեց «Իմնեմնիմի»-ի շինծու քրեական գործով փաստաբանական թիմի և նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի մամուլի ասուլիսը: Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանն ընդգծեց, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակները եթերում չեն հնչեցրել սեռական հայհոյանք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։

 «Սա այն սակավաթիվ գործերից է, որ ստացել է միջազգային արձագանք։ Մենք Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալության պահից ի վեր գործել ենք շատ ակտիվ, մեր բոլոր հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ մեդիա գործունեություն իրականացնողների նկատմամբ ակնհայտ ապօրինությունը նույնիսկ այս պայմաններում բերելու է միջազգային արձագանքների»,-ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ նախորդ գործով ևս տարբեր իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններից, կառույցներից ստացել են հստակ արձագանքներ։

Փաստաբանի խոսքով, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների դեմ հարուցված քրգործով Եվրոպական կոնվենցիայի հոդվածների կեսով խախտումներ ունենք՝ անձի ազատություն, քանի որ որևէ հիմք չկար նրանց ազատությունից զրկելու համար։

«Միհրան Հակոբյանի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունենում, դատարանը մերժում է նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, ընտրում է շատ ավելի մեղմ միջոց։ Այդ ո՞նց եղավ, որ այն դեպքում կալանքը մերժվում է, իսկ այս դեպքում, երբ մեծ կասկած կա՝ եթերում խուլիգանություն եղե՞լ է, թե՞ ոչ, մարդկանց նկատմամբ ամենախիստ խափանման միջոցն են ընտրում այն էլ շփման սահմանափակումներով»,-նշեց Մելիքյանը։

Փաստաբանն ասաց, որ կա նաև կոնվենցիայի 6-րդ դրույթի՝ արդար դատաքննության իրականացման խախտում, քանի որ իրեն թույլ չեն տվել մասնակցելու Ն. Սամսոնյանի բնակարանում տեղի ունեցող խուզարկությանը։

Մելիքյանը թվարկեց, խախտվել են նաև Եվրոպական կոնվենցիայի 7-րդ, 8-րդ, 10-րդ հոդվածները։

«Ի՞նչ իմաստ կար վաղ առավոտյան դիմակավորված մտնել մարդկանց բնակարան»,-ասաց փաստաբանը։

Panorama.am