Դեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ արքեպիսկոպոս Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Խուզարկությունները միաժամանակ են տեղի ունեցել, չեն թողել զանգահարել փաստաբաններին, առգրավել են հեռախոսներն ու համակարգիչները»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։
