Логотип

Փաստաբան․ Կոչուբաևի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, դատախազությունից դեռ պատասխան չկա

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Կոչուբաևի կնոջ վիճակը ծայրահեղ ծանր վիճակում է և գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս ոչ մի արձագանք չկա»,- նշել է Ալեքսանյանը։

Ավելի վաղ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նամակում հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն չէր հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքի մասին է խոսքը։

Sputnik Արմենիա