Հինգ երեխաների ներկայությամբ, որից երեքը՝ մանկահասակ, Նոր Հաճնում գտնվող իր բնակարանից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ձերբակալելու պատճառը ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է»,- ասաց Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ կինը քաղաքական ռեպրեսիաների է ենթարկվում քաղաքական իր հայացքի համար. «Մանավանդ թիրախ են արցախցիները։ Ինչպե՞ս կարելի է այս ժամին բերման ենթարկել կնոջը»։
Անչափահաս երեխաների մայրն արդեն տանն է. նրան վաղը նորից հարցաքննության են կանչել
Զոհված զինծառայողի քույրը այժմ տանն է, նրան վաղը նորից հարցաքննության են կանչել։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակվայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին էին տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։
Ձերբակալելու պատճառը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչ։
News.am
