«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով»,– գրել է Մելիքյանը։
Նշենք, որ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել էր այս տարվա փետրվարի 17–ին:
Sputnik Արմենիա
