Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի պաշտպանը՝ Վահան Հովհաննիսյանը։
«Նարեկ Օհանյանը չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,– գրել է նա։
News.am