Մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.
«1.Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը և փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։»
Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր հիշյալ տեսագրության իսկությունը, հետևաբար որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ սրբազանի մասնակցությունը»,-գրել է նա:
News.am
