Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը տիպիկ քաղաքական հետապնդում է։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում այսօր չեղարկված նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասել է Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստը չի կայացել դատախազի հանկարծակի փոփոխության պատճառով։
Լրագրողները փաստաբանից հետաքրքրվել են, թե ովքեր են տուժողները, որոնք, ի դեպ, նույնպես ներկա չէին դատարանի դահլիճում: Աթանեսյանը նրանց ներկել է մռայլ գույներով՝ անվանելով «Նիկոլական ժեխեր»: Նա ասել է, որ նրանց ցուցմունքները խիստ հակասական են՝ թե՛ միմյանց, թե՛ հարյուրավոր ականատեսների ցուցմունքներին:
«Իրավական արժեքով այս գործը զրո է։ Սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից։ Թեպետ ասեմ կալանավորողն էլ է Նիկոլը, թողողն էլ է Նիկոլը։ Մենք Հայաստանում չենք արժանացել դատարան ունենալու երևույթին։ Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք»,- վստահ է փաստաբանը։ Նրա խոսքով՝ Համբարձումյանը, լինելով ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ի սկզբանե եղել է նոր իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ հիմա, որպես վարչապետի ընդդիմադիր թեկնածու՝ առավել ևս։
News.am
