Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ով ներգրավված է կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբում, գործադուլ է հայտարարում։
«Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Facebook-ում գրառման համար երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը կոշտ քննադատության էր ենթարկել Մկրտիչ Սրբազանին կալանքի տարած քննիչներին, դատախազներին ու դատավորներին։
Aysor.am