Логотип

«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

Fip.amի հաղորդմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։

Նոյեմբերի 28-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, թե պատերազմի զոհերի անունները չեն հրապարակվում, քանի որ դա անձնական տվյալ է։

«Փաստերի ստուգման հարթակը»անդրադարձել էր ԱԺ նախագահի այդ հայտարարությանը, և հիմնվելով հայաստանյան օրենսդրության վրա եզրակացրել, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չի բխում գործող օրենսդրությունից և հակասում է ինչպես օրենքին, այնպես էլ նախադեպերին։

Այնուհետև FIP.am-ը հարցումներով դիմել էր Քննչական կոմիտե և ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել զոհերի անվանացանկը։

ՔԿ-ն դարձյալ հղում էր արել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և չէր տրամադրել որևէ տվյալ, իսկ ՊՆ-ից նշել են, որ անձանց ցանկին հնարավոր է ծանոթանալ Զինապահ — զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում: FIP-ը առանձնացրել է 44-օրյա պատերազմում զոհվածների անունները։ Պաշտոնապես հրապարակված զոհերի թիվը, որը ներառում է նաև քաղաքացիական անձանց՝ 3833 է։

Ցանկին ամբողջութըամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

«ՓաստԻնֆո»