Логотип

Փարիզն առաջիկայում կորոշի Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու ձևաչափը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմը հայտարարել է, որ առաջիկա օրերին կորոշի Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու օպտիմալ ձևաչափը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Մակրոնի հետ, և որ Ֆրանսիայի առաջնորդի մտադրությունները կարելի է միայն դրական գնահատել, եթե կա փոխադարձ քաղաքական կամք:

«Առաջիկա օրերին մենք կորոշենք այդ գործընթացի մեկնարկի օպտիմալ ձևաչափը (ՌԴ-ի հետ երկխոսության վերականգնումը-խմբ.)», – ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը ՌԴ նախագահի հետ:

Sputnik Արմենիա