Լիբանանի վրա Իսրայելի հարվածների շարունակությունն անիմաստ է դարձնում բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Լիբանանի դեմ սիոնիստական կազմավորման կողմից շարունակվող ագրեսիան հրադադարի մասին նախնական համաձայնագրի կոպիտ խախտում է և խաբեության ու հնարավոր պայմանավորվածություններին հավատարմության բացակայության վտանգավոր վկայություն», – գրել է քաղաքական գործիչը X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Իրանը մատը չի քաշի ձգանից և չի լքի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին:
Sputnik Արմենիա
