Որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:
Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի ներկա և նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով դատարան ներկայացրած երաշխավորությունը կարող է որևէ կերպ ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, տեղեկացնում է Panorama.am-ը:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը լինի, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հայցը կլինի դատարանին, նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջացնել:
