Երևանի փողոցների մեծ մասում փոսերի նորոգումների ժամանակ բիտումի հետ կապված որևէ խնդիր չի առաջանում։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է փոխքաղաքապետը, որոշ հատվածներում շինարարները «անպատշաճ մոտեցում» են ցուցաբերում։
«Մենք նման դեպքեր ունենք։ Օրինակ՝ այսօր երեկոյան մեր բարեկարգման վարչության աշխատակիցները հայտնաբերել են, որ Վարդանյան փողոցի փոսերի նորոգումները կատարվել են առանց բիտումի։ Տեղեկացնում եմ ձեզ, որ այդ ասֆալտը կհեռացվի, և ամբողջությամբ՝ կապալառուի հաշվին։ Պետք է ապահովվի ճանապարհային նորոգումների այն որակը, որը նախատեսված է ավագանու տարբեր որոշումներով և սահմանված ընթացակարգերով»,- ասել է Փամբուխչյանը։
News.am
