Ամեն ինչ կարող է լինել, մենք ոչ մի բան չենք բացառում, բայց դրան էլ հակազդում ենք, պայքարում ենք, մենք հետ չենք կանգնում մեր պայքարից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, անդրադառնալով նրան, որ հնարավոր է իր նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը փոխվի և իրեն ևս կալանավորեն։
«Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա, բայց եթե այդպիսի քայլի գնա իշխանությունը, ապա դա ուղիղ կառավարման ճգնաժամի կտանի, և Գյումրին կոլապսի կենթարկվի»,–ասդաց նա։
Անդրադառնալով դեկտեմբերի 7–ին Գյումրիի Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցածին, որտեղ դրսից բերված հոգևորականները պատարագ մատուցեցին, Ավետիս Առաքելյանն ասաց. «Ես միանշանակ համակարծիք են մեր Շիրակի թեմի հոգևորականների հետ, և որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միշտ կաթողիկոսի, Սրբազանի հետ համաձայն են։ Ես կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ այդ հետապնդումները պետք է դադարեցվեն»։
News.am
