Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ մի շարք խնդիրների տրվել են արդյունավետ լուծումներ:
«Գլխավոր արժեքը մեզ համար, մեր քաղաքականության մեջ մեր քաղաքացին է: Եվ բուժհաստատություն այցելող քաղաքացին գալիս է ձեր պրոֆեսիոնալ ծառայությունը ստանալու, փրկվելու և բուժվելու համար: Ամենևին տպավորություն չստեղծվի, որ միայն ձեզանից պահանջում ենք, մենք շատ կառուցողական ենք և ցանկացածիդ խնդիրը պատրաստ ենք լսելու: Մենք քաշել ենք «կարմիր» գիծ, որից հետո ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար, հավասար, պաշտպանված, ազնիվ և բխի քաղաքացու շահերից»,- ասել է փոխքաղաքապետը:
