Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացնում է, որ իր պաշտպանյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել։
«Տեսնենք ինչ պետք է անեն, հետո կտեղեկացնեմ այդ մասին»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Հունվարի 17-ին նրան կրկին տեղափոխել էին բանտ։
Պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Երևան-կենտրոն» ՔԿՀ տեղափոխելուց հետո Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակը վատթարացել է։ ՔԿՀ տեղափոխելու օրը նա պաշտպանյալի հետ հանդիպումից հետո շտապ բուժօգնություն էր կանչել, սակայն բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել էր։
Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղուկասյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ու դժգոհում, որ քրեակատարողական հիմնարկում նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում։
Aysor.am
