Логотип

Փորձագետ․ Փաշինյանը ուզում է ՀԱԵ-ի այլընտրանքային կենտրոն ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանրապետության իշխանություններն ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) կաթողիկոսին փոխարինելու լիազորություններ չունեն, միևնույն ժամանակ Փաշինյանը հույս ունի այլընտրանքային հոգևոր կենտրոն ստեղծել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել է Կրոնի և քաղաքականության ինստիտուտի (ԿՔԻ) տնօրեն Անտոն Իգնատենկոն։

Նախօրեին Փաշինյանը սպառնացել էր հայկական եկեղեցուց խլել վանքերի մի մասը։ Նա նաև հայտարարել էր, որ «հոգևոր կյանք» կա Հովհաննավանքում, որի վանահայրը կարգալույծ քահանա Արամ Ասատրյանն է։

Ինչպես նշել է Իգնատենկոն, Հայաստանում պետություն–եկեղեցի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով։ Այն նման է Ռուսաստանի օրենքին։ Հայկական եկեղեցու հատուկ դերը նշվում է միայն նախաբանում: Պետությունը, և մասնավորապես վարչապետը, չեն կարող փոխել կաթողիկոսին։

«Սա հասկանալով` Փաշինյանն ի սկզբանե Գարեգին Բ կաթողիկոսի դեմ իր արշավը սկսեց որպես աշխարհիկ, եկեղեցու հավատարիմ զավակ, որը մտահոգ է գերագույն առաջնորդի, իսկ հետագայում՝ մի շարք հոգևորականների կողմից եկեղեցական նորմերի խախտումների վերաբերյալ: Հուլիսին Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Գարեգին Բ-ին հեռացնելու իր ծրագիրը. հեռացնել կաթողիկոսին եկեղեցու կենտրոնից՝ Էջմիածնից, տեղապահ նշանակել ամուսնացած հոգևորականի, Ազգային եկեղեցական ժողովում ընդունել ժամանակակից լեզվով եկեղեցական կանոնադրություն և, վերջապես, ընտրել նոր կաթողիկոս», – հիշեցրել է նա։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է փորձագետը, մինչ օրս Հայ առաքելական եկեղեցուն հաջողվել է կանխել այս ծրագրի իրականացումը, այդ իսկ պատճառով Փաշինյանը անցել է Հովհաննավանքում այլընտրանքային եկեղեցական կենտրոն ստեղծելու տարբերակին: ՀՀ կառավարության ղեկավարը աջակցություն է հայտնել նախկին քահանա Ասատրյանին, որը կարգալույծ էր արվել: Ավելին, վարչապետը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցել պատարագի, որը կանցկացնի Ասատրյանը։

Իգնատենկոն փաստել է, որ ավելի ու ավելի լայն շրջանակի հոգևորականների դեմ են կիրառվում կոմպրոմատ օգտագործելու սպառնալիքները։

Sputnik Արմենիա