Логотип

Փորձում են խլել Բագրատ Սրբազանի սեփականությունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։

«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքը։ Թե ինչ սեփականության մասին է խոսքը, հայտնի չէ։

Գործով երկրորդ պատասխանողը Կոնվերս բանկն է։ Հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել  դատավոր Լիլի Դրմեյանին։

News.am