«Հայաքվե» նախաձեռնության անդամ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը մի շարք դպրոցների փակվելու վերաբերյալ հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը։ Ըստ նրա՝ նախարարությանն ուղղած իր հարցման պատասխանները բացահայտում են «օպտիմալացման ծրագրի» մասշտաբներն ու «300 դպրոց» ծրագրի իրական արդյունքը։
«Հանրակրթության ոլորտի փոփոխություններիմասին բանավեճը Հայաստանում հաճախ հանգում է ընդհանուր թեզերի՝ «որակի բարձրացում», «ռեսուրսների օպտիմալացում», «ժամանակակից ենթակառուցվածք» և այլն։ Սակայն երբ այդ տեսական շրջանակը լրացվում է կոնկրետ թվերով ու պաշտոնական պատասխաններով, ստացվող պատկերը դառնում է շատ ավելի հստակ և, իհարկե, ավելի մտահոգիչ։ ԿԳՄՍ նախարարին ուղղված տեղեկություն ստանալու պաշտոնական հարցման արդյունքները թույլ են տալիս գնահատել փաստացի իրականացվող քաղաքականության մասշտաբներն ու հետևանքները»,- ասել է Մխիթարյանը։
Նա ներկայացրել է իր հարցման ու նախարարության պատասխանի տեքստերը։
«Հարց 1. Պաշտոնական տվյալներով, քանի՞ դպրոց է ներառված այսպես կոչված «օպտիմալացման» ծրագրում, և ինչպե՞ս է ձևակերպվում դրա նպատակը փաստաթղթերում։
Ըստ ԿԳՄՍ նախարարի 2023թ. N1790-Ա/2 հրամանի, կարգավորվում են պետական բյուջեից231 դպրոցի ֆինանսավորման մեխանիզմները։ Հրամանի վերնագիրն է՝ «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագիր։ Անվանումը հուշում է, որ խոսքը ծառայությունների հասանելիությունը«բարձրացնելու» մասին է, մինչդեռ գործնականում այն քողարկում է փոքր դպրոցների փակումը և աշակերտների ու ուսուցիչների մի մասի տեղափոխումը։ Կարևոր է նշել, որ, ինչպես պատասխանում է նշված, այս ցանկը «չի վերաբերում դպրոցների միավորումներին»։
Հարց 2. Ինչպե՞ս է գնահատվում այդ 231 դպրոցի փակման տնտեսական արդյունավետությունը։ Կատարվե՞լ է հստակ ֆինանսական վերլուծություն՝ համեմատելու նրանց պահպանման և աշակերտների տեղափոխման ծախսերը։
Սա հենց այն է, ինչն ամենամեծ մտահոգությունն է առաջացնում։ Որևէ տնտեսական հաշվարկ կամ հիմնավորում գոյություն չունի։ Մեր հարցմանը՝ տրամադրելու այդ դպրոցների տարեկան բյուջեների վերաբերյալ տեղեկություն, նախարարությունը պատասխանել է, որ դիմենք մարզպետարաններին։ Այսինքն՝ ոլորտի լիազորմարմինը, որը մշակում և իրականացնում է կրթության ոլորտի քաղաքականությունը, չունի կամ չի ցանկանում տրամադրել ֆինանսական տվյալներ՝ հենց այդ քաղաքականության տնտեսական հիմնավորման համար։ Սա արդեն հայտնի «ձեռագիր և գործելաոճ է։ Ինչպե՞ս կարելի է խոսել «օպտիմալացման» մասին առանց հստակ ֆինանսական հաշվարկների։
Ընդ որում ուզում եմ նշել, որ մենք Ազգային կրթության խորհրդում https://nationaleducation.am/աշխատանքային խումբ ենք ստեղծել, որն ուսումնասիրում է հնարավոր հետևանքները և առաջիկայում կհրապարակի արդյունքները։
Հարց 3. Այդ դեպքում, արդյո՞ք «հակակշիռ»հորջորջվող «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագիրը իրական առաջընթաց էգրանցել՝ չեզոքացնելու փակվող դպրոցների խնդիրը։
Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ «300 դպրոցների» ծրագրի շրջանակներում մինչև այս պահը աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են ընդամենը 60 դպրոցում։ Սա նշանակում է, որ ծրագրի հայտարարված մեկնարկից շուրջ երեքտարի անց, ծրագիրն իրականացվել է ընդամենը 20%-ով։ Միաժամանակ, 2026թ սեպտեմբերից 231 դպրոց այլևս չի գործելու․․․
Հարց 4. Այս թվերը ի՞նչի մասին են խոսում։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
Ստացված արդյունքները ի հայտ են բերում հետևյալ մտահոգիչ պատկերը։ Նախ, պարզ է դառնում, որ որևէ հաշվարկ կամ հիմնավորում չկա, թե ինչու՞ պիտի փակվեն դպրոցները։ Այն հանգեցնելու է ավելի քան 200 գյուղական բնակավայրերի դատարկմանը, քանի որ դպրոցի կորուստը, չլրացված նոր որակյալ կրթության առաջարկով, ծնողներին կստիպի տեղափոխվելմարզային քաղաքներ կամ, որ ավելի վատ է, արտագաղթի նոր ալիք կառաջացնի։Պաշտոնական պատասխաններովբացահայտված «231 ընդդեմ 60-ի» թվաբանական հարաբերակցությունը հանդիսանում է հանրակրթության «բարեփոխման» իրական ցուցանիշ։ Դա ցույց է տալիս, որ օրվա իշխանությունների քաղաքականության երկու բաղադրիչները՝ «քանդելը» և «կառուցելը», գործում են տարբեր ռիթմերով և տարբեր արդյունավետությամբ։ Վստահաբար, նրանց մոր կազմաքանդման գործընթաց կազմակերպելը շատ ավելի արդյունավետ է ստացվում․․․ և, ցավոք, ոչ միայն կրթության բնագավառում»։
