Логотип

ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԿԱՏԱՐՎՈՂԸ ՆՈՒՅՆ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է

Հայ առաքելական եկեղեցու դեմ այսօր կատարվողը նույն գունավոր հեղափոխությունն է, նույն տեխնոլոգիաներով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ, դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։ Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ առաքելական եկեղեցունն է։ «Մերժիր Կաթողիկոսին» կարգախոսով եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու ու արտաքին կառավարման տակ դնելու գործողության փորձ է։ Հետաքրքիր է, թե ինչու Վատիկան կատարած այցի ընթացքում գործող վարչապետին չսաստեցին քույր եկեղեցու դեմ սկսված հալածանքների համար, այլ ճիշտ հակառակը, դրանք ավելի սաստկացան»,- գրել է Դանիելյանը։

Քաղաքագետն այս ամենը դիտարկել է կաթոլիկ ու անգլիական եկեղեցիների մերձեցման ֆոնին։ Բրիտանիայի միապետ Չարլզ 3-րդը վերջին 500 տարվա ընթացքում առաջին միապետն է, որը պաշտոնական այցով Վատիկան է մեկնել ու Հռոմի պապի հետ աղոթել պատարագի ժամանակ։ Նրա խոսքով՝ միասնական աղոթքը կաթոլիկ և անգլիական եկեղեցիների գլուխների մասնակցությամբ, խորհրդանշում է նախկին վեճի հաղթահարման մասին։ Չարլզ 3-րդի այցը Դանիելյանն աննախադեպ է որակում ու ընդգծում է՝ այն քաղաքական ակտ է։

Քաղաքագետը նաև հռետորական հարց հնչեցնում՝ ինչու են այս 2 եկեղեցին ներկա պատմական պահին մերձենում ու ում դեմ են «ընկերություն անելու»։ Ըստ նրա՝ ներկա աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, պայքարն ընթանում է քաղաքակրթությունների միջև, այս իմաստով դիմադրության մյուս կողմն Ուղղափառ եկեղեցին է և իսլամական աշխարհը, առաջին հերթին շիայականությունը:

Sputnik Արմենիա