Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։
Ավելի վաղ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդաց Միքայել սրբազանի դատավճիռը, որով բարձրաստիճան հոգևորականն ազատազրկվեց 2 տարի ժամկետով։
Մայր աթոռը շեշտում է՝ սա խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Մայր աթոռն ընդգծում է՝ հետամուտ են լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար։
Sputnik Արմենիա