Логотип

Քանի՞ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել օգոստոսին

2025 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

Ըստ կոմիտեի ներկայացրած տվյալների` զբոսաշրջիկների թիվն ավելացել է 33 477-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր այցելել 300,919 զբոսաշրջիկ։

«2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 609,249 մարդ կամ զբոսաշրջիկների թվի 41%–ը, Վրաստանից` 188,385 (13%), Իրանից` 117,173 մարդ (8.%)»,– ասված է հաղորդագրությունում։

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է նաև 2025 թ․ հունվար-օգոստոսին զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների տասնյակը։ Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած Ռուսաստանին, Վրաստանին և Իրանին հաջորդում են ԱՄՆ–ն, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեջ զգալի թիվ են կազմում նաև Հնդկաստանից, Ուկրաինայից և Ֆիլիպիններից եկածները։

Sputnik Արմենիա