Логотип

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Ապրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։