Логотип

Քենեթ Էնջել․ Ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել Զանգեզուրի միջանցքի նախագծերին

Ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել Զանգեզուրի միջանցքի հետ կապված նախագծերին և իրենց առաջարկությունները ներկայացնել մրցույթներին։ Այս մասին, պատասխանելով Report-ի հարցին, հայտարարել է ԱՄՆ Զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը։

«Ռուսաստանն ու Իրանը չեն ցանկանում այս միջանցքը։ Սակայն Թուրքիան աջակցում է դրա բացմանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանը նույնպես կցանկանար դա, քանի որ նրանք դիտարկում են երթուղով անցնող բեռների համար տուրքեր հավաքելու հնարավորությունը։ Կարծում եմ, որ այդ գործընթացը որոշակի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև դիվանագիտություն կպահանջի», – ասել է նա։

Էնջելը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը հայտնի է նաև որպես Թրամփի երթուղի, ներկայումս գտնվում է իրականացման վաղ փուլում: Սակայն, երբ այն գործարկվի, ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն օգտվել նախագծերին մասնակցելու և իրենց առաջարկները մրցույթներին ներկայացնելու հնարավորությունից, ընդգծել է նա:

News.am