Логотип

ՔԿ․ Երեքամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ, կա ձերբակալված

Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դիակի արտաքին զննության ժամանակ մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն, պատժվում է ազատազրման 14-20 տարի ժամկետով կամ ցմահ): Վերջինս ձերբակալվել է:

Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Քննչական կոմիտեն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահ արել։ Սարգսյանը մանրամասնել էր, որ նախնական տվյալներով՝ երեխան եղբոր հետ դուրս է եկել տնից, հետո նրանք հորն են հանդիպել, և վերջինս սպանել է երեխային։