Արմավիրի մարզի Մերձավան համայնքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Գ․Հ․-ի և մի շարք իրեղեն ապացույցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»,- հայտնել է Ավդալյանը։
Նշենք, որ Գ․Հ․-ն Գևորգ Հարությունյանն է, որը նկատմամբ կալանքի որոշում է կայացվել սեպտեմբերի 28-ին։
Sputnik Արմենիա