Логотип

ՔԿ․ 3-ամյա Տիգրանի հորը նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հորը` Արմեն Օվանեսովին, նոր մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել»,–հայտնեցին ՔԿ–ից։

Armlur.am–ն էլ գրում է, որ հայրը բռնություն է կիրառել նաև որդիներից մեկի նկատմամբ։

«3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը նույնպես դեպքի օրը վնասվածքներ է ստացած եղել դեմքի հատվածում»,–հայտնում է լրատվամիջոցը: