Логотип

ՔԿ-ն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունների մասին

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցինՔԿ–ին՝ անդրադառնալով այսօր առավոտից «ԻԶմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակի խուզարկությանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը:

Նա նշեց, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից: