Логотип

ՔԿ նախագահը հայտարարում է, որ Նարեկ Օհանյանն օժանդակող է, բայց մեղադրանք առաջադրվել է որպես սպանության անմիջականորեն կատարող

Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օահնայնի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։ Այս մասին գրել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը.

«Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։

Ողբերգական դեպքից անցել է ութ օր և ի հեճուկս ՔԿ նախագահի հայտարարության, Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։

Ավելին՝ Դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը և կալանքի միջնորդությունը բավարարել նաև այդ հիմքով։

Այսպիսով, ըստ ՔԿ նախագահի հայտարարության՝ Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող։ Ինչպե՞ս, չգիտեմ»;

«ՓաստԻնֆո»