Логотип

ՔԿ-ն հաստատեց՝ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:

Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

News.am